Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ռուսական և աբխազական կողմերի որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ փետրվարի 10-ից Սոչիում Օլիմպիադայի անցկացման ընթացքում արտասահմանցիների համար հեշտացվել է Աբխազիայի տարածք մուտք գործելը։
«Այդ որոշումը հերթական սադրիչ գործողությունն է Վրաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ և նպատակ ունի մոլորեցնել արտասահմանցի քաղաքացիներին», — ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Օլիմպիադայի մասնակիցներին կոչ է անում վրացական օրենսդրության խախտմամբ չայցելել «Վրաստանի օկուպացված շրջանները»։