Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու առաջին պաշտոնական այցը հարևան Ադրբեջան կկայանա այս տարվա փետրվարի 12-13-ը: Այս մասին Trend գործակալությանն ասել են Բաքվում Վրաստանի դեսպանատանը:
Սա Մարգվելաշվիլու առաջին պաշտոնական այցն էլ հարևան երկիր՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Երկկողմ բանակցությունների ժամանակ քննարկվելու են Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Վրաստանի նախագահը մտադիր էր Ադրբեջան այցելել նախորդ տարվա վերջում, սակայն այցը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով:
Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա Մարգվելաշվիլու երկրորդ պաշտոնական այցն է արտերկիր: Առաջինը նա կատարել է Թուրքիա: