տուն Քաղաքական Միջազգային Վուդի Ալենը հերքել է, որ սեռական ոտնձգություն է իրականացրել խորթ դստեր հանդեպ

Վուդի Ալենը հերքել է, որ սեռական ոտնձգություն է իրականացրել խորթ դստեր հանդեպ

183
0

Woody-Allen-Closeup-AP

Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենը հերքել է, որ սեռական ոտնձգություն է իրականացրել իր խորթ դստեր նկատմամբ, երբ նա փոքր է եղել։ «Միսթեր Ալենը կարդացել է հրապարակումը և այն որակել է որպես սուտ և ամոթալի։ Մանրամասն քննությունը ցույց է տվել ոտնձգությունը հաստատող փաստերի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Դիլան Ֆերոուն (խորթ դուստրը — խմբ․) չի կարողանում տարբերել մտացածինն ու իրականությունը», — ասվում է Ալենի հայտարարության մեջ։ Այս  մասին հաղորդում է CNN-ը։

Դիլան Ֆերոուն նախօրեին այդ ոտնձգության մասին պատմել էր The New York Times թերթին։ Ֆերոուն պնդում է, որ Ալենը փորձել է իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել, երբ նա յոթ տարեկան էր։ Նրա խորթ դուստրը նշում է, որ ինքը որոշել է պատմել այս ամենի մասին, երբ իմացել է, որ Ալենը «Ոսկե գլոբուս» է ստացել կինոարտադրության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար։

Տեղեկացնենք նաև, որ Դիլան Ֆերոուի բողոքները հետաքննվել են ոստիկանության կողմից, սակայն այդ պնդումներն ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here