Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Ավետիս Ավետիսյանը, այս պահին գտնվում է կենտրոնական հավաքակայանում. նրան այսօր զորակոչելու են. տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Ավետիսը առողջական խնդիրներ ունի` սրտի ու վահանաձեւ գեղձի հետ կապված, եւ նրա զորակոչը մի քանի անգամ հետաձգվել է:
Մանրամասները Yerkir.am-ում:
Նշենք, որ Araratnews.am-ի լրագրողը այս հարցի շուրջ փորձել է պարզաբանում ստանալ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով սակայն հեռախոսազանգերին չի պատասխանել: