Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական հանրության կողմից համարվել է տարվա թիվ մեկ քաղաքական գործիչ: Այս մասին են վկայում «Համաշխարհային վարկանիշ 2013»-ի արդյունքները, որին մասնակցել է 175 լրատվական գործակալություն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Պուտինը ստացել է 175 ձայներից 133-ը: Առաջին հորիզոնականներում են նաև Հռոմի պապն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 53 թեկնածուներից շատ ձայներ են ստացել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Չինաստանի նախագահի տեղակալ Սի Ցզինպինը, անցած տարվա դեկտեմբերին մահկանացուն կնքած ՀԱՀ նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան:
Այս հարցումն իրականացրել է ռուսաստանյան ITAR-TASS գործակալությունը, որի առաջին նման փորձն է համաշխարհային մեդիա հանրության շրջանում: