Ամերիկացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ C վիտամինը կարող է զգալի օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Նրանք կարծում են, որ վիտամինային կոմպլեքս բուժումը կարող է ավելի մեծ օգուտ տալ քիմիաթերապիայի հետ համեմատ, մանավանդ, որ չունի վերջինի բացասական հետևանքները: Այս մասին հաղորդում է GlobalScience-ն:
Միակ դժվարությունն այս պահին այն է, որ բժիշկները չեն կարողանում սկսել այս բուժման կլինիկական փորձարկումները, քանի որ չեն կարողանում գրանցել այն: Նախկինում վիտամինային բուժումների փորձեր արդեն արվել են, սակայն դրանք էական արդյունք չէին տվել:
Գիտնականներն առաջարկում են այս դեղամիջոցը ստանալ ներերակային սրսկման միջոցով` հրաժարվելով քիմիաթերապիայից: