Վիետնամը դարձել է ամենարագ ծերացող ժողովուրդ ունեցող պետությունը: Մի քանի տարի առաջ փորձագետները կանխատեսում էին, որ նման տեմպերով Վիետնամը այդ «ցուցանիշին» կհասնի միայն 2020 թվականին, սակայն այդ կանխատեսումներն ավելի վաղ իրականացան:
2000-ականների սկզբին ժողովրդագրության ոլորտի մասնագետները կարծում էին, որ 1979-1999 թվականներին երկրի ծեր բնակչությունն ամեն տասը տարին մեկ ավելանում էր 1 միլիոնով, ինչի արդյունքում նրանք կանխատեսել էին, որ 20 տարի անց Վիետնամը կդառնա ամենածեր ազգը:Սակայն, վերջին տասնամյակում, այդ տեմպերը հասան 1,2 միլիոնի:
2020 թվականին ծեր բնակչության (60-անց) տոկոսը կկազմի 18, իսկ ներկայում այդ ցուցանիշն արդեն գերազանցում է 10%-ը կամ 9 միլիոն մարդ: Այս բացասական տեմպին նպաստում է նաև այն, որ վիետնամցիները ավելի գերադասում են ունենալ արու զավակ, ինչի հետևանքով աղջիկների և տղաների թվի հարաբերակցությունը սկսել է լուրջ փոփոխություն կրել` հօգուտ արական սեռի: