Araratnews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն` իր ընկերների հետ երեկ երեկոյան մոտեցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տանը և սպառնալիքներ է հնչեցրել: Araratnews.am-ի լրագրողը այս միջադեպի մասին փորձել է մանրամասներ իմանալ գյումրեցիներից, մասնավորապես Սամվել Բալասանյանի առանձնատանը մոտ բնակվող քաղաքացիներից, որոնցից շատերը նշել են, որ ոչ մի բանից տեղյակ չեն, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն Սպարտակ Ղուկասյանն ու իր ընկերները զինված են եղել: Araratnews.am-ի լրագրողը փորձել է կապ հաստատել Ղուկասյանների և Բալասանյանների ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, սակայն նրանցից և ոչ մեկը հեռախոսազանգերին չի պատասխանել: