տուն Քաղաքական Միջազգային Վան Դամի մասնակցությամբ Volvo-ի գովազդը հսկայական եկամուտներ է ապահովել ընկերությանը (տեսանյութ)

Վան Դամի մասնակցությամբ Volvo-ի գովազդը հսկայական եկամուտներ է ապահովել ընկերությանը (տեսանյութ)

104
0

article-0-196A724800000578-646_634x340

Volvo-ի գովազդային հանրահայտ տեսահոլովակը, որում նկարահանվել է դերասան Ժան Կլոդ վան Դամը, բավականին եկամտաբեր ձեռնարկ է դարձել: Բանն այն է, որ շնորհիվ YouTube-ում բազմամիլիոնանոց դիտումների` շուրջ 5 մլն դոլար բյուջեով տեսահոլովակը այն ստեղծողների համար ապահովել է 170 մլն դոլարի եկամուտ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Տեսահոլովակը դիտել է, ընդհանուր առմամբ, 70 մլն մարդ: Այն դարձել է մեքենաների գովազդի պատմության ընթացքում ամենադիտված հոլովակը, ինչի արդյունքում համացանցում հայտնվել են այս գովազդի բազմաթիվ հումորային նմանակումներ, որոնք նույնպես բազմաթիվ դիտումներ են ունեցել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here