Հայտնի երգչուհի Վանեսա Մեյը հանդես է գալու Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ լեռնադահուկային սպորտի մրցումներին: Այս մասին հաղորդում The Telegraph-ը:
Հայտնի ջութակահարը հանդես է գալու հոր ազգանունով` Վանակորն: Վանեսա Մեյին հաջողվել է հավաքել որակավորման համար անհրաժեշտ միավորները: «Մարդիկ միշտ զարմանում են, երբ ինձ դահուկներով են տեսնում: Բայց դա իմ երազանքներ 14 տարեկանից: Ցանկանում եմ հանդես գալ Թաիլանդի թիմում, քանի որ այդ երկիրն իմ մի մասն է:
Ոչ մի պատրանք չունեմ պատվո պատվանդանին հայտնվելու կամ նույնիսկ լավագույն 100-ակում հայտնվելու վերաբերյալ»,- ասել է Մեյը: