ՀՀ կառավարությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ կվերցնի անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները:
Կառավարությունը նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին կճանաչի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր: