Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վանաձոր քաղաքում մի քանի օր է ինչ անջատված էր գազը, հետո նաև լույսը: Ստեղծված իրավիճակի մասին Ararartnews.am-ի լրագրողը զրուցել է մի քանի Վանաձորի բնակիչ Վարդան Հարությունյանի հետ: Վերջինս պատմել է,որ փետրվարի 3-ին` կեսօրին, գազն անջատվել է, ու երբ մարդիկ սկսել են պատկան մարմիններին հարցումներ անել, թե ինչի հետևանքով է անջատվել իրենց գազը, տարբեր պատասխաններ են ստացել:«Մի մասին պատասխանել էին, որ Վանաձորում շենք է պայթել, և վնասվել է գազատար խողովակը, մյուսներին մի այլ բան: Ի վերջո մարդիկ ջեռուցման հարցը սկսեցին էլեկտրականությամբ լուծել, բայց քաղաքը սկսեց նաև մասամբ հոսանքազրկվել, քանի որ էլեկտրական ցանցի մարտկոցը չդիմացավ: Խանութներում 150 դրամանոց հացը մի քանի օր 300 դրամով էր վճառվում»,- պատմել է վանաձորի բնակիչը: Նա նաև նշել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակի համար ոչ մի պատկան մարմնի ներկայացուցիչ պատասխանատվություն չի կրել և որ հիմա չնայած մեծամասամբ վերականգնված են գազա և էլեկտրամատակարարումը, այնուամենայնիվ վանաձորցիներից շատերը ցրտից սառել ու հիվանդացել են: «Մեծ բողոքի ալիք կար,բայց թե ինչի հետևանքով էր ի վերջո տեղի ունեցել այդ ամենը,այդպես էլ չիմացանք»,- եզրափակել է:
տուն Լուրեր Վանաձորում ստեղծված իրավիճակի համար ոչ մի պատկան մարմին պատասխանատվություն չի կրել. Վանաձորի...