տուն Լուրեր Վաղն էլ Սերժ Սարգսյանը կլուսանկարվի «հայկուլիկենց» հետ

Վաղն էլ Սերժ Սարգսյանը կլուսանկարվի «հայկուլիկենց» հետ

329
0

1544533_10202745339616902_1180298831_n

Երեկ  ցողունային բջիջների դեռեւս կարիք չունեցող ՀՀԿ անդամները կրկին անգամ փայլեցին իրենց զտարյուն ՀՀԿ-ական լինելով: Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ նրանք մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց

ներկայանալու՝ պահանջել են դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն, իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն:
Ինչպես և սպասելի էր, ՀՀԿ-ականները գործի են դրել իրենց ավանդական մեթոդներըˋ փորձելով երիտասարդներին հրահրել վեճի բռնվել իրենց հետ: Քանի որ վերջիններիս մտավոր կարողությունները թույլ չտվեցին ավելի քաղաքակիրթ ձևով պաշտպանել սեփական ոհմակը, նրանք գործի դրեցին ՀՀԿ-ի առաքելմովսիսյանական մեթոդը: Ի վերջո, ոստիակնները եկան և բերման ենթարկեցին բոլորին էլ: Հասկանալի է, որ ՀՀԿ ցողունապաշտ երիտասարդները մտահոգվելու առիթ չունեին, քանի որ գնում էին իրենց հարազատ ոստիկանություն և այնտեղից դուրս էին  գալու որպես կուսակցական հերոսներ: Այս ամենից հասկանալի է, որ ՀՀԿ-ի նպատակը ՀԱԿ երիտասարդների ակցիան դադարեցնելն էր:  Եվ քանի որ վերջին շրջանում ոստիկանությանը շատ են քննադատում ընդդիմադիր ակտիվիստներին անհարկի բերման ենթարկելու համար, ուստի կարիք կար նման բեմականացման, որը շղարշ  կստեղծեր ոստիկանության համար:
Այսքանից հետո վստահաբար կարելի է ասել, որ մի քանի օր անց,  որպես կուսակցությանը անգնահատելի ծառայություն մատուցած անձիք՝ «հայկուլիկենք» մեկ անգամ եւս կհայտնվեն Սերժ Սրագսյանի հետ միևնույն կադրում: