Ինչպես գիտենք վաղը՝ փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն 22-րդ Օլիմպիական խաղերը։
Հայաստանից խաղերին մասնակցելու են չորս մարզիկներ՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, 2010թ. Վանկուվերի Օլիմպիադայի մասնակից 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, 24 տարեկան դահուկորդ Արթուր Եղոյանը, 21-ամյա դահուկորդուհի Կատյա Գասպարյանը եւ հայկական արմատներով ամերիկացի դահուկորդ Արման Սերեբրակյանը։ Նրանք հանդես կգան դահուկասպորտի 7 ձեւերում։
Մաղթենք մեր մարզիկներին հաջողություն օլիմպիական խաղերում։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով: