տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը պահանջել է դուրս բերել Կիևի կենտրոնից հատուկջոկատայիններին և սպառնացել է...

Սպիտակ տունը պահանջել է դուրս բերել Կիևի կենտրոնից հատուկջոկատայիններին և սպառնացել է կիրառել պատժամիջոցներ

173
0

8849

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քեյթլի Հեյդենը երեկ Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է երկրում իրավիճակը սրելու մեջ, պահանջել է դուրս բերել հատուկջոկատայիններին Կիևի կենտրոնից եւ ընդդիմության հետ բանակցություններ սկսել։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը պահանջում է բոլոր կողմերից՝ դադարեցնել բախումները։

Հեյդենի կարծիքով՝ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ Ուկրաինայի կառավարությունը «չի ընդունել երկրի ժողովրդի իրավացի բողոքները»։ «Դրա փոխարեն կառավարությունն իրականացրել է քայլեր, որպեսզի թուլացնի Ուկրաինայում ժողովրդավարության հիմքերը՝ հանցագործություն որակելով խաղաղ բողոքները՝ քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ընդդիմախոսներին զրկելով պաշտպանության առանցքային միջոցներից, որոնք սահմանված են օրենքով»,- ասել է նա։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքից հետո տեղի են ունեցել մեծ բախումներ, որոնք շարունակվել են ամբողջ գիշեր և առավոտյան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here