ԱՄՆ զինված ուժերի հատուկ օպերացիաների հրամանատարության ադմիրալ Ուիլյամ Մաքրեյվենը Ուսամա Բեն Լադենի ոչնչացումից հետո հրաման է տվել ոչնչացնել նաև բոլոր այն լուսանկարները, որոնք արվել են նրա սպանությունից հետո կամ փոխանցել դրանք Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մաքրեյվենի նամակը թվագրված է 2011 թվականի մայիսի 13-ով։ «Ինչ վերաբերում է Բեն Լադենի մարմնի լուսանկարներին։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս պահին դրանք պետք է փոխանցվեն ԿՀՎ-ին», — ասվում է նամակում։ Ամերիկացի իրավապաշտպաններն ասում են, որ այս փաստաթուղթը հնարավոր է դարձել ստանալ տեղեկատվության ազատության օրենքի համաձայն։