Սուդանի իշխանությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից պահանջել են փետրվարի 1-ից դադարեցնել իր գործունեությունը այդ երկրի տարածքում։
Համապատասխան նամակը կազմակերպությունը ստացել է սուդանյան իշխանություններից, որոնք իբրև հիմնվում են «տեխնիկական խնդիրների վրա՝ կապված այս տարի մարդասիրական օգնության հարցով իրենց ծրագրերի հետ»։ Թե ինչ ծրագրերի և տեխնիկական խնդիրների մասին է խոսքը, նամակում չի հստակեցվում։
Կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ դադարեցրել է իր առաքելությունն այդ շրջանում, սակայն հույս ունի, որ շուտով վերսկսելու է մարդասիրական օգնություն ուղարկել Սուդան։
Նշենք, որ Կարմիր Խաչը հիմնականում Դարֆուրի շրջան է մատակարարում սննդամթերք, ջուր և դեղամիջոցներ։