Գերմանիայում ոստիկանությունը հետաքննում է սոցցանցերում ընկերացած երեք կանանց ինքնասպանության գործը:
Օդերի Ֆրանկֆուրտի 49-ամյա, Կասելի 44-ամյա և Պոտսդամի 23-ամյա բնակիչ կանայք Գերմանիայի Էդերզե լճի ափին վարձել են առանձնատուն: Երկու օր անց նրանց մարմինները հայտնաբերել են տան բաղնիքում: Այս մասին գրում է The Local-ը:
Նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հիմնական վարկածն ինքնասպանությունն է: Նշվում է, որ կանայք մինչ այդ չեն հանդիպել, նրանք առաջին անգամ տեսել են միմյանց ինքնասպանությունից երկու օր առաջ: