տուն Լուրեր Սոցիալապես խոցելի խմբերի համար կառավարությունը կշարունակի փոխհատուցել գազի բարձրացված գինը. վարչապետ

Սոցիալապես խոցելի խմբերի համար կառավարությունը կշարունակի փոխհատուցել գազի բարձրացված գինը. վարչապետ

178
0

tigran-sargsyan-government-corruption

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ սոցիալապես խոցելի խավերը կշարունակեն գազի 1 խ/մ -ի դիմաց վճարել 100 դրամ:

«Անցած տարի այդ գինը կազմում էր 132 դրամ, 32-ը մենք հատուցում էինք, հիմա այդ գինը դարձել է 156 դրամ: Սա նշանակում է, որ շարունակելու ենք 56 դրամը փոխհատուցել»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան որոշում և ներկայացնել Կառավարությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here