Նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը դարձել է Սոչի 2014-ի սքիաթլոնի հաղթող։ Նա օլիմպիական եռակի չեմպիոն է, աշխարհի 12 եւ Նորվեգիայի բազմակի չեմպիոն է։ Միակ լուրջ մրցությունը, որում նա դեռ չի հաղթել «Tour de Ski»-ն է,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ սնոուբորդիստ Սեյջ Կոցենբուրգը եւ նվաճել է Սոչի 2014-ի առաջին ոսկե մեդալներից մեկը, հաղթելով սլոփսթայլում։ Նա մրցույթի վերջում ցույց է տվել 93.5 բալ արդյունք։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սթոլե Սանդբեկը (91.75), իսկ բրոնզին արժանացել է կանադացի Մարկ Մաքմորիսը (88.75),- հայտնում է РИА Новости-ն։