տուն Քաղաքական Միջազգային Սոչիում երեք ոսկե մեդալ նվաճած նիդերլանդցի չմշկավազորդների հովանավորին ձերբակալել են Պուտինի նստավայրի...

Սոչիում երեք ոսկե մեդալ նվաճած նիդերլանդցի չմշկավազորդների հովանավորին ձերբակալել են Պուտինի նստավայրի պատին միզելու համար

156
0

391108

Հոլանդական Corendon Airlines ավիաընկերության ղեկավարը, որը հովանավորում է Նիդերլանդների չմշկավազորդների թիմին Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ, երեկ հայտնվել է տհաճ պատմության մեջ: Նիդերլանդական De Telegraaf-ը հաղորդում է, որ գիշերը նրան ձերբակալել են նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի ցանկապատի վրա միզելու համար:

Սակայն նա այս քայլը չի կատարել չարամտորեն, և նույնիսկ չի իմացել, որ միզում է այդքան «բարձրակարգ» շինության պատին: Ատիլայ Ուսլուն ասել է, որ ինքը տոնել է Նիդերլանդները ներկայացնող չմշկավազորդների հաղթանակները (նրանք արդեն նվաճել են 3 ոսկե մեդալ) հոլանդական Heineken կենտրոնում, այնուհետեւ  ցանկացել է շաուրմա ուտել և սկսել է այն փնտրել քաղաքում:

Մի քանի լիտր գարեջուր խմած Ուսլուն բնական պահանջները հոգալու համար հանրային զուգարան չի գտել և միզել է ուղղակի Պուտինի նստավայրի պատի տակ:

Նրան անմիջապես ձերբակալել են պահակախմբի անդամները եւ մեկ ժամ հետո՝ ազատ արձակել, սակայն ըստ Ուսլուի, իր գրպանից կորել է հազար եվրո: