տուն Քաղաքական Միջազգային Սնոուդենը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Սնոուդենը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

107
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Նորվեգիայի բնապահպանության նախկին նախարար Բորդ Վեգար Սոլյելը նամակ է ուղարկել Նոբելյան հանձնաժողովին՝ առաջարկելով Սնոուդենին շնորհել խաղաղության մրցանակ։

«Նա իր ներդրում ունի մեկ պետության կողմից այլ պետությունների և քաղաքացիների նկատմամբ իրականացրած լրտեսական ծրագրերի մասշտաբային բացահայտման գործում», — ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ռազմա-հետախուզական գործողություններին վերաբերող մոտ  1,7 միլիոն ֆայլ է գողացել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here