ԱՄՆ փոխպետքատուղար Վիկտորիա Նուլանդը ներողություն է խնդրել Եվրամիության հասցեին արված կտրուկ հայտարարության համար, որի տեսանյութը տեղադրվել էր Youtube սոցցանցում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ պնդումների՝ ձայնագրությունում Նուլանդը զրուցում է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի հետ և քննարկում ուկրաինական ճգնաժամը։ Զրույցի ժամանակ Նուլանդն ասում է, որ Կլիչկոյին չի տեսնում վարչապետի դերում, դրան ավելի համապատասխանում է Յացենյուկը։Նուլանդը նաև անպարկեշտ խոսքեր է ասում Եվրամիության հասցեին։ Ամերիկյան պաշտոնյաներն ասել են, որ նուլանդն արդեն կապվել է եվրոպացիների հետ և ներողություն խնդրել։
Վաշինգտոնն այս հեռախոսազրույցը համացանց գցելու մեջ մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին։