Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է Թուրքիայի կովկասյան հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի հետ, ում անվան հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել հայկական մամուլում ու սոցցանցերում: Իսկ պատճառն այն էր, որ Հայաստանում գտնվելու օրերին Օքթայը բազմաթիվ անգամ լուսանկարվել էր «Գորշ գայլեր»-ի սիմվոլն արտահայտող ձեռքի նշանով և դրանք տեղադրել համացանցում:
Ցանկանում ենք տեղեկանալ` արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Դուք Հայաստանում «Անադոլու» լրատվական գործակալության մասնաճյուղբացելու մտադրություն ունեք:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի համար: Ես 10 տարի է,ինչ գալիս եմ Հայաստան ու Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրություններունեմ, իսկ իմ ղեկավարած «Kafkassam»-ը (Կովկասյան ռազմավարականհետազոտությունների կենտրոն) Հայաստանի մասին ուսումնասիրություններին ու վերլուծական նյութերին մեծ տեղ հատկացնողկենտրոն է: Մեր կենտրոնի կայքում (www.kafkassam.net) 7 լեզվով՝ այդ թվում հայերեն, հրապարակումներ ենք անում: Ձգտում ենք հասկանալ տարածաշրջանային զարգացումների էությունը անկողմնակալ և հիմնավոր կերպով: Վեց ամիս առաջ Հայաստան կատարածս նախորդ այցի ժամանակայդտեղ «Kafkassam»-ի մասնաճյուղ հարցով հետաքրքրվեցինք: Հայաստանում ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել ենք այդտեղ մեր կենտրոնի մասնաճյուղն բացելու հեռանկարները, հնարավոր դրական կամբացասական զարգացումները: Այս վերջին այցիս ընթացքում էլկազմակերպության մասնաճյուղը բացելու հարցն ավելի հստակեցնելո ւնպատակով մի քանի հանդիպումներ ունեցանք: Իմ գլխավորած կազմակերպությունը «Կովկասսամ»-ն է, որն անկախ կազմակերպություն է: Ես «Անադոլու» լրատվական գործակալության հետ կապ չունեմ:
— Facebook սոցիալական ցանցում լուսանկարներ եք տեղադրել, որոնցում ցույցեք տալիս «Գորշ գայլերի» հայտնի ձեռքի նշանը: Այդ պատճառով կարծիք կա, որ դուք նշյալ կազմակերպության անդամ կամ համակիր եք: Ի՞նչ կասեք այդ մասին:
— «Facebook»-ը տեղեկությունն աշխարհում արագ տարածող ցանց է: Մենք էլ,լինելով քաղաքացիական և ժողովրդավարական կազմակերպություն, մերգործողությունները տարածում ենք նշյալ ցանցի միջոցով: Ես իմ մտքերըհաճախ եմ հայտնել հայկական մամուլում: Ճշմարիտ է այն իրողությունը, որես հայացքներով ազգայնական թուրք եմ և մոտ եմ ԱՇԿ-ին (Ազգայնականշարժում կուսակցությունը համարվում է «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը –EH խմբ.): Ես ամեն անգամ Երևան գալիս տարբեր տեղերում լուսանկարվել եմև դրանք տեղադրել «Facebook»-ում: Այդ նկարների մեջ Գորշ գայլի նշանովնկարներ էլ կան և սա առաջին անգամը չէ: Ես ամենուր Հայաստանի մասինխոսում եմ որպես ազատ ու ժողովրդավարական երկրի: Նույնիսկ ՍտամբուլիՄարմարա համալսարանւմ տեղի ունեցած մի խորհրդաժողովի ժամանակՀարավային Կովկասում ժողովրդավարության մասին խոսելիս Վրաստանըդասել եմ 1-ին, Հայաստանը՝ 2-րդ, իսկ Ադրբեջանը՝ 3-րդ տեղում:
Այն ժամանկ Ադրբեջանից ժամանած մասնակիցները բողոքեցին իմ դեմ, իսկադրբեջանական մամուլում իմ մասին քննադատական հրապարակումներեղան:
Թուրքիայում «Գորշ գայլեր» անվանմամբ կազմակերպություն գործելումասին առաջին անգամ ձեզանից եմ լսում: Հայկական մամուլը, մի կողմթողած աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, 2 օր է, ինչ իմ դեմաղմուկ է բարձրացրել: Իմ կազմակերպության անունը «Kafkassam»-է, և եսմիայն այդ անվանումով մասնաճյուղ բացելու ուղղությամբ կարող եմաշխատել: «Գորշ գայլեր» կազմակերպություն գոյություն չունի. հայկականմամուլը պետք է թարմացնի իր տեղեկությունները: Ես անձամբ շատ եմցավում հայկական մամուլի համար»:
Վերջում Հասան Օքթայը, նշելով, որ իրենց կազմակերպությանուսումնասիրության ոլորտը Կովկասն է, և իրենք նպատակ ունեն նպաստելժողովուրդների մերձեցմանն ու փոխադարձ ճանաչմանը, քննադատել էհայկական մեդիայում տեղի ունեցող զարգացումները, ասելով, որ դրանքվնասում են ոչ թե իրեն, այլ ստվեր են գցում Հայաստանում մարդուիրավունքների ու ազատությունների վրա: Նա ավելացրել է նաև, որՀայաստանի իշխանություններն անհապաղ պետք է կանգնեցնեն այդսկանդալը:
Հատկանշական է այն, որ իր ֆեյսբուքյան գրառումներում Երևանը Revan անվանած Հասան Օքթայը մեր հարցերին պատասխանելիս օգտագործել է բացառապես Erivan տարբերակը: