տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում սպանվել են ադրբեջանցի ևս երեք մոջահեդ

Սիրիայում սպանվել են ադրբեջանցի ևս երեք մոջահեդ

204
0

c624d54521a0a6b6692ac6d5028de656

Սիրիայում սպանվել են Ադրբեջանի ևս երեք քաղաքացի, որոնք մասնակցում էին պատերազմին՝ գրոհայինների բանակում: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` հղում կատարելով մոջահեդների կայքերին:

Երեք ադրբեջանցիները ներգրավված են եղել «Ալ-Նուսրա» ծայրահեղական կազմակերպության զորամիավորումներում և սպանվել են Բաշար Ալ-Ասադին հավատարիմ կառավարական ուժերի կողմից: Հայտնի է, որ սպանվածներից մեկի անունն Ուրֆան է, ում եղբայրը կռվել է Աֆղանստանում և սպանվել մի քանի տարի առաջ:

Այս պահին հայտնի է Սիրիայում շուրջ 100 ադրբեջանցի մոջահեդների սպանության մասին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here