Շուրջ 3 տարվա ընթացքում ավելի քան 10 հազար երեխա զոհ է գնացել Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև շարունակվող զինված հակամարտությանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր նոր զեկույցում։
Ավելի քան 4 միլիոն սիրիացի երեխաներ հարկադրված են եղել լքել իրենց տները։
ՄԱԿ-ը նշում է, որ եղել են դեպքեր, երբ երեխաներին ձերբակալել և բռնաբարել են, ինչպես նաև կտտանքների ենթարկել անչափահասներին։