Սիրիայում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հունվարի 20-ին հայտնել է այն մասին, որ արգելում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ծխելը և երաժշտությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Խմբավորման կողմից հրապարակված հրամանում ասվում է այն մասին, որ արգելվում է երաժշտական սկավառակների և հաղորդիչների վաճառքը: Արգելվում է նաև երաժշտություն լսել մեքենաների, ավտոբուսների մեջ, ինչպես նաև խանութներում և այլ վայրերում: Փաստաթղթի մեջ ասվում է, որ «երաժշտությունը մարդկանց շեղում է Աստծուն երկրպագելուց և Ղուրան կարդալուց»: