տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման տենդերը շահել են ամերիկյան և ֆիննական ընկերությունները

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման տենդերը շահել են ամերիկյան և ֆիննական ընկերությունները

219
0

69548

Սիրիական  քիմիական զենքի ոչնչացումը, որը դուրս է բերվում արաբական այդ երկրի տարածքից, ոչնչացնելու են երկու ընկերություններ` ֆիննական Ekokem OY AB-ն և ամերիկյան Veolia Environmental Services Technical Solutions-ը: Այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության տնօրեն Ահմետ Ուզյունջուն:

Տենդերին մասնակցել է 14 ընկերություն: Հաղթողներն առաջիկայում պետք է ոչնչացնեն 800 տոննա քիմիական զենք, ինչպես նաև մի քանի միլիոն լիտր զանգված, որն առաջացել է ամերիկյան Քեյփ-Ռեյ նավի վրա զենքի ոչնչացման հետևանքով:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Սիրիայի տարածքում քիմիական զենք կիրառելուց հետո միջազգային հանրությունը որոշել է դուրս բերել Սիրիայի տարածքից այդ զենքի ամբողջ պաշարը: