տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի նոր նախագահը Ասադից վատը լինել չի կարող. Էրդողան

Սիրիայի նոր նախագահը Ասադից վատը լինել չի կարող. Էրդողան

118
0

IranianJourney07

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի յուրաքանչյուր նոր առաջնորդ ավելի լավ կաշխատի, քան ներկայիս նախագահ Բաշար Ասադը։

«Եթե Ասադը հեռանա, ապա Սիրիայի ապագան կորոշի ժողովուրդը։ Ավելի վատ ղեկավարություն, որ այժմ Սիրիայում է, չի կարող լինել, ավելի մեծ ողբերգություն չի կարող լինել», — Էրդողանի խոսքերն է մեջբերում Agence France Presse-ը։

Բացի այդ, Էրդողանը շեշտել է, որ իր երկիրը մեծ աջակցություն է ցուցաբերել 700 հազար սիրիացի փախստականներին, որի համար պաշտոնական Անկարան ծախսել է 2 միլիարդ դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here