Սիրիական կառավարական պատվիրակությունը պատրաստ է ընդդիմադիրների հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում` կրակի դադարեցման և գերիների փոխանակման խնդիրները: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք պատրաստ էինք քննարկելու բոլոր հարցերը, այդ թվում կրակի դադարեցումը, գերիների փոխանակումը»,- ասել է Միկդադը: Նա նշել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը պատրաստ էր Ժնևում մեկ սեղանի շուրջը նստել ընդդիմության հետ, սակայն դա տեղի չունեցավ ընդդիմության պատճառով:
«Պատրաստ ենք այստեղ մնալ մինչև որ Բրահիմին (ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչը — խմբ.) չասի, որաշխատանքն ավարտված է», — ասել է նա: