Սիրիայի ազգային կոալիցիան, որը ներկայացնում է այդ երկրի հիմնական ընդդիմադիր ուժերին, հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի ներքաղաքական կարգավորման հարցով համաժողովին՝ «Ժնև 2»-ին, որը կայանալու է շվեյցարական Մոնտրյո քաղաքում։ Այս քայլը նրանք բացատրել են նրանով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մոնտրյո է հրավիրել Իրանին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է Բաշար Ալ-Ասադի ռեժիմին, որի դեմ Սիրիայի ընդդիմադիրները երեք տարի շարունակ մղում են մարտեր երկրի տարբեր շրջաններում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հրավեր է ուղարկել Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին։