Սիրիայի ռազմաօդային ուժերը 4 հրթիռ են բաց թողել Լիբանանի Արսալ սահմանային քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Հրթիռներից երկուսն ընկել են Վադի Համայեդ թաղամասում, մյուս երկուսը՝ քաղաքից ոչ հեռու տարածքում։
Հավանական զոհերի մասին որևէ տեղեկություն առայժմ չկա։