տուն Քաղաքական Միջազգային Սիգալը կգովազդի Կալաշնիկովը

Սիգալը կգովազդի Կալաշնիկովը

152
0

bS5pbnRlcmZheC5ieS9maWxlcy8yMDEzLTA2LzIwMTMwNjA0LTEwNDU1MC03NzIuanBn

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Նիկո» ֆիլմաշարում գլխավոր դերակատարությամբ, պատրաստ է նկարահանվել «Կալաշնիկովի» գովազդում: Այս մասին հաղորդում է «Ռոստեխ» կայքը:

«Արևելյան մարտարվեստի վարպետ Սթիվեն Սիգալը պատրաստ է բանակցություններ սկսել ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի հետ՝ պայմանագիր ստորագրելու և նրա արտադրանքի առաջխաղացումն ապահովելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Սակայն այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս զինատեսակի 200 հազար օրինակ ԱՄՆ և Կանադա արտահանելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here