տուն Քաղաքական Միջազգային Սեքսուալ խաղերի ժամանակ 16-ամյա ամերիկուհին խեղդամահ է արել իր 43-ամյա սիրեկանին

Սեքսուալ խաղերի ժամանակ 16-ամյա ամերիկուհին խեղդամահ է արել իր 43-ամյա սիրեկանին

124
0

 

1bf4e54eadae639a8aa320e4e6ce5074

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս Ջեսիկա Բերլյուին, ով մեղադրվում է իր սիրեկանի սպանության մեջ: Տղամարդու մարմնի վրա եղել են ածելիի կտվածքների հետքեր, նա խեղդամահ է արվել սիրային խաղերի ժամանակ: Այս վարկածը առաջ է քաշել քննությունը:

16-ամյա պատանի սիրուհին կարող է երկար ժամանակ անցկացնել բանտում՝ այս սպանության համար: Որոշում է կայացվել, որ նրան դատելու է մեծահասակների դատարանը: Այս մասին հաղորդում է ABC-ն: Սպանությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքում: Ջեսիկան, օգտվելով մոր բացակայությունից, իր տուն է հրավիրել 43-ամյա սիրեկան Ջեյսոն Էշին:

Սադոմազոխիստական խաղերի ժամանակ Ջեսիկան պինդ ձգել է տղամարդու պարանոցին փաթաթված գոտին, ինչից հետո նա ուշագնաց է եղել: Նրան ուշքի բերելու համար 16-ամյա աղջիկը սկսել է նրան հարվածել ածելիով: Հարցաքննության ժամանակ Ջեսիկան ասել է, որ այդպես նա նաև փորձել է դուրս գալ սթրեսային իրավիճակից:

Ջեսիկայի մայրը` Թրեյսի Ուդսն ասել է, որ իրա աղջիկը տառապում է հոգեկան խանգարմամբ: Նրա մոտ ախտորոշվել է աուտիզմ և շիզոֆրենիա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here