տուն Տնտեսական Սերմացուն, պարարտանյութն ու վառելիքը կմատակարարվեն նախորդ տարվա գներով

Սերմացուն, պարարտանյութն ու վառելիքը կմատակարարվեն նախորդ տարվա գներով

330
0

00

ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու:

«Ե´վ սերմացուն, և´ պարարտանյութը, և´ վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., — ասել է վարչապետը: — Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here