տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին

127
0

hhh

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի եւ բեմադրիչի Ձեր առանձնահատուկ եւ բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսեւորվել է թատրոնում, կինոյում եւ հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երեւանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ եւ նրբաճաշակ քաղաքացի ձեւավորող կարեւոր մշակութային օջախ է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է Սերժ Սարգսյանի հեռագրում: