Այսօր Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղվեց, թե ինչ տնտեսական զարգացումներ են սպասվում Հայաստանում:
Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Կարծում եմ լավ կլինի, որովհետեւ մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ ՄՄ-ին անդամակցությունը անցել է հարթ, առանց որեւէ խնդիրների, այնուամենայնիվ հասարակության մեջ եւ ներդրողների համար անորոշություն կար, թե ինչ ուղղություն ենք ընտրելու, ինչ է բերելու սա մեզ: Այժմ մենք ունենք որոշակիություն, կոնկրետ ծրագրեր, որոնք մեզ հուշում են, որ մենք կարողնալու ենք շատ ավելի մեծ հաջողություն ունենալ: Մենք կոնկրետ ՌԴ-ում ավելացրել ենք արտահանումը 20 տոկսով: Սա ահռելի շուկա է 3 միլիոնանոց ժողովրդի համար: Բացվել է գրեթե 200 միլիոնանոց շուկա, մենք անպայման օգտվելու ենք դրանից»: