Սենեգալում երկու մարդ 6 ամսով ազատազրկման է դատապարտվել «նույն սեռի ներկայացուցչի հետ ոչ ավանդական սեռական հարաբերություններ» ունենալու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Վերոնշյալ տղամարդիկ ձերբակալվել են Դաքարում և դատարանում խոստովանել են, որ համասեռականներ են։
Սենեգալում «ոչ ավանդական» սեռական հարաբերությունների համար նաև տուգանվում են 3 հազար դոլարով, իսկ ծայրագույն դեպքում կարող են դատապարտվել 5 տարվա ազատազրկման։