տուն Քաղաքական Միջազգային Սա նաև իմ ապագան է. ես պետք է ապրեմ այս երկրում. Եվրոմայդանում...

Սա նաև իմ ապագան է. ես պետք է ապրեմ այս երկրում. Եվրոմայդանում սպանված հայի խոսքերը

151
0

IranianJourney07

Կիևի Գրուշևսկի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների մարմիններից այսօր բժիշկները հանել են փամփուշտները։

«Ուկրաինսկայա պրավդան», հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանը եղել է Եվրոմայդանի ակտիվիստներից մեկը։ Նա հրազենային վնասվածք է ստացել վզի և գլխի հատվածում։

Ըստ բժիշկների՝ զոհվածների մարմիններից հայտնաբերել են դիպուկահար հրացանից և ատրճանակից արձակված տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

Ինչպես հայտնում է «Լիցան», Սերգեյը Կիև էր ժամանել Դնեպրոպետրովսկից դեկտեմբերի 8-ին։ Դրանից առաջ նա կողմնակիցներ էր փնտրում իր հարազատ քաղաքում։ Սակայն ուկրաինացի ժողովրդի իրավունքների համար պայքարողներ Դնեպրոպետրովսկում այդպես էլ չի կարողացել գտնել։

Սերգեյը Կիև գնալուց առաջ ծնողներին ոչինչ չի հայտնել, և միայն Կիև հասնելուց հետո է զանգահարել նրանց։ Եվրոմայդանի շտաբ մտնելուն պես հայտարարել է. «Սա նաև իմ ապագան է։ Ես պետք է ապրեմ այս երկրում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here