ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին Օլիմպիադայի ժամանակ թուրքական շինարարական ընկերությունների ցուցաբերած օգնության համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Մենք շնորհակալ ենք թուրք շինարարներին այն աշխատանքի համար, որ նրանք կատարել են Սոչիի օբյեկտներում: Մեր բոլոր մասնագետները գոհ էին. թուրք շինարարները շատ պրոֆեսիոնալ էին աշխատում` ամբողջությամբ տրվելով դրան և չխնայելով ժամանակը, նրանք նշանակալի նեդրում են ունեցել Խաղերի կազմակերպման գործում», — ասել է Պուտինը` հավելելով, որ այս առումով «սա մեր ընդհանուր Օլիմպիադան է»:
Պուտինը նաև հիշեցրել է, որ 90-ականներից սկսած Թուրքական շինարարական ընկերությունները 50 մլրդ դոլարի պատվերներ են կատարել Ռուսաստանում:
Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ թուրքական ընկերությունները կարող են նաև իրենց ներդրումն ունենալ Մունդիալ 2018-ի կազմակերպման գործում, որը նույնպես անցնելու է Ռուսաստանում: