տուն Լուրեր Բլոգ Սա հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում. Լուսինե Բադալյան

Սա հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում. Լուսինե Բադալյան

329
0

lulu

ՍԴ-ն կասեցրել է “պարտադիր կուտակային կենսաթոշակ”-ը , ովքեր տխրել են, հիշեցնեմ, որ այն գործում է արդեն մի քանի տարի է` կամավոր սկզբունքով և գործելու է , կարող եք միանալ: Իսկ ասածս այն է, որ հարգելի “հԸ հԸ” քաղաքացիներ , երբ դուք միավորվում եք , մեզ վատաբանելու փոխարեն` սատարում եք , կամ գոնե չեք խանգարում, կառավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ` թեկուզ ձևականորեն, թեկուզ` ժամանակավոր …. մի քիչ ըմբոստ եղեք էլի տնաշեններ. սա ընդամենը հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում…. ես այսօր երկրորդ անգամ եմ տոնում մեր “ժամանակավոր” հաղթանակը ու հպարտ եմ, որ հավատացել եմ ու մինչև վերջ գնացել եմ , հուսով եմ հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան ու ավելի քիչ մարդիկ կպախարակեն ինձ և ինձ նմաններին : Գյուղը կանգնի-գերան կկոտրի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here