Ինչպես բոլոր սարդերը, այս սարդը նույնպես իր սարդոստայնը պատրաստում է ծառերի և թփերի, պատերի արանքում: Այն հյուսում է մետաքսե բարակ թելիկներից: Սակայն, ի տարբերություն մյուսների, սարդի այս տեսակն այն օգտագործում է պարսատիկի սկզբունքով: Նա առանձին բարակ թելով ձգում է ցանցը և սպասում իր հնարավոր զոհին: Վերջինիս հայտնվելուն պես՝ սարդը կտրում է բարակ թելը` ցանցով նետվելով դեպի զոհը:
Մանրամասները` տեսանյութում: