տուն Քաղաքական Միջազգային Սաուդցու ականջում հայտաբերվել է 20 տարվա «շպառգալկա»

Սաուդցու ականջում հայտաբերվել է 20 տարվա «շպառգալկա»

126
0

TfBtFN_AxzU

Սաուդյան Արաբիայի բնակիչը զարմացրել է բժիշկներին, երբ նրա ականջից հանվել է դպրոցական ծածկաթերթիկ` «շպառգալկա», որն այնտեղ էր հայտնվել 20 տարի առաջ: Այն ժամանակ սաուդցին փորձել էր օգտվել դրանից քննության ժամանակ: Դրանից հետո նա լավ գնահատականներով ավարտել էր դպրոցը, համալսարանը, և ուսումնատենչ սուդցին չէր էլ հիշի դրա մասին, եթե այն չանհանգստացներ իրեն: Այս մասին պատմում է Al-Araiya-ն:

Քսան տարի առաջ թղթի կտորը դարձել էր ականջացավի պատճառ: Սկզբում նա կարծել է, որ պատճառը օտիտ հիվանդությունն է: Սակայն բժիշկներն այլ ախտորոշում են տվել: Հետազոտելով հիվանդին, նրանք պարզել են, որ ականջում օտար մարմին կա: Հենց այդ ժամանակ տղամարդը հիշել է, որ ժամանակին օգտվել է դրանից դպրոցական քննության ժամանակ` պահելով այն ականջում: