տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիան և Կատարն ապակայունացնում են Հորդանանի իրավիճակը

Սաուդյան Արաբիան և Կատարն ապակայունացնում են Հորդանանի իրավիճակը

255
0

1364827898_1

Սաուդյան Արաբիայի և Կատարի իշխանությունները փորձում են ապակայունացնել իրավիճակը Հորդանանում և հովանավորում են ահաբեկչական խմբավորումներին, որոնք մուտք են գործել թագավորության տարածք: Այս մասին վկայում է պաղեստինյան «Ալ-Մանար» թերթը:

Նույն աղբյուրի համաձայն` Կատարը ֆինանսավորում է Հորդանանի «Մուսուլման եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան` աջակցում է սալաֆիական կազմակերպություններին: Պարսից ծոցի այս պետությունները ներկայում ակտիվ «զբաղվում են» Հորդանանով, քանի որ, ըստ թերթի, անհաջողության են մատնվել Եգիպտոսում և Սիրիայում: Ծոցի երկրները Հորդանանի հաշիմյան թագավարությունում հրահրում են փողոցային անկարգություններ, բախումներ:

Թերթը պնդում է, որ Իսրայելն աջակցում է նման գործողություններին, քանի որ անկայունությունը Հորդանանում թույլ կտա հրեական պետությանը զիջումների չգնալ պաղեստինյան հարցում: