Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիացի ապստամբներին տրամադրել ժամանակակից զենք և զինամթերք, այդ թվում՝ շարժական զենիթա-հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
«ԱՄՆ-ն երկար ժամանակ դեմ է եղել, որպեսզի ընդդիմությանը փոխանցվեն հակաօդային հրթիռներ, քանի որ մտահոգվում էին, որ այդ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում և օգտագործվել Արևմուտքի և կոմերցիոն չվերթներ իրականացնող ինքնաթիռների դեմ։ Սաուդցիները չէին գնում այդ քայլին ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով», — գրում է թերթը՝ նշելով, որ ապացույցներ չկան, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում փոխվել է։
Սակայն ընդդիմության ներկայացուցիչները մամուլի ներկայացուցիչներին ասել են, որ իրենք ստաալու այդպիսի զենք, սակայն չգիտեն դրա իրական քանակի մասին։ Զենքը գտնվում է Թուրքիայի և Հորդանանի պահեստներում։