տուն Uncategorized Սաուդյան Արաբիայի քաղաքացիները կազատազրկվեն արտասահմանում պատերազմելու համար

Սաուդյան Արաբիայի քաղաքացիները կազատազրկվեն արտասահմանում պատերազմելու համար

102
0

750px-Saudi_Arabia_Flag_Variant_(1934).svg

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, որի համաձայն երկրի քաղաքացիները, ովքեր սեփական նախաձեռնությամբ կպատերազմեն արտասահմանում, 3-ից 20 տարվա ազատազրկման են դատապարտվելու։

Ինչպես գրում է Daily Star թերթը, հրամանագիրը նաև նախատեսում է 5-ից 30 տարվա ազատազրկում այն կազմակերպություններին ցուցաբերած աջակցության համար, որոնք պաշտոնական Էր Ռիյադը համարում է ահաբեկչական։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող ընդդիմադիր խմբավորումներին, սակայն չի թույլատրում իր քաղաքացիներին մասնակցել այդ հակամարտությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here