«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը նախքան տնօրենների խորհրդի նիստը հայտնել է կատալոնական ակումբը լքելու իր մտադրության մասին։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Այսօր այդ մասին Ռոսելը հայտնել է ակումբի փոխնախագահներ Ժոզեպ Մարիա Բարտոմեուին և Խավիեր Ֆաուսին, ովքեր այցելել են նրան։ Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ քննարկվելու է «Բարսելոնայի» ապագայի մարտավարությունը։
Նշվում է, որ մինչև արտահերթ ընտրությունները ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Բարտոմեուն։
Հիշեցնենք, որ Ռոսելը մեղադրվում է Նեյմարի տրանսֆերի միջոցով 40 մլն եվրո յուրացնելու մեջ։