տուն Լուրեր Սահմանամերձ գոտում կրակելու հարցը ավելի շատ որոշվում է Ադրբեջանի նախագահի, քան ՊՆ...

Սահմանամերձ գոտում կրակելու հարցը ավելի շատ որոշվում է Ադրբեջանի նախագահի, քան ՊՆ նախարարի կողմից. Քենան Գուլուզադե

233
0

tavush

Մշտապես կրակոցներ լինում են սահմանին, բայց տեղեկատվությունը Ադրբեջանում հասարակության մեջ ավելի շատ բամբասանքների տեսքով է տարածվում եւ հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել այնտեղ, սահմանի որ մասում է եղել:

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայ- ադրբեջանական սահմանի վերջին դեպքերի վերաբերյալ» քննարկմանը այս մասին ասաց տեսազանգով քննարկմանը միացած «Բաքու փոստ» թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն:

«Օրինակˋ ադրբեջանցի բլոգերների մեծ մասը գրում է, որ մի քանի տասնյակ զինվորական է մահացել Հայաստանում, բայց թե որ ուղղությամբ՝ անհասկանալի է: Կամ լինում է տեղեկատվություն, թե Ալիբեյլի գյուղի ուղղությամբ հայ դիրքապահները  նռնականետով կրակում են: Այսինքն հասկանալի չէ՝ ինչ է կատարվում, քանի որ ԶԼՄ-ները եւ  սոցցանցերի օգտատերերը շատ են չափազանցում տեղեկատվությունը ու տարածում: Սա միգուցե պատվեր է պետական մակարդակով Ադրբեջանում եւ Հայաստանում»,-ասում է Քենան Գուլուզադեն:

Քննարկմանը տեսազանգով միացած Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը նշում է, որ սոցիալական ցանցը  խեղել է Ադրբեջանի հասարակությունը:

«Սոցիալական ցանցերում չափազանցնում են ամեն ինչ, էմոցիոնալ արտահայտություններ, հայտարարություններ: Ես հիշում եմ, որ Սոչիի հանդիպումից առաջ նույնպես  նման պրովոկացիա եղավ»,-ասում է Ավազ Հասանովը :

Քննարկմանը մասնակից Հայաստանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը կարծում է, որ տեղեկատվական հոսքերի արդյուքնում հաճախ խոսակցություններն ավելի շատ են լինում, քան գործողությունները, սակայն դրա ետեւում կարելի է տեսնել մարդկանց մտադրությունները:

«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում տեղեկատվության տարածումը շեղում է հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: Հաճախ սրանք շեղող թեմաներն են, որ տարածվում են սոցիալական ցանցերում եւ դրանց տրվում է մեծ նշանակություն: Իրականում ամանացավալին այստեղ մահվան դեպքերն են»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Քենան Գուլուզադեն նշում է, որ այժմ աղմուկը ավելի շատ է, քան գործը:

«Եթե հայ -ադրբեջանական շփման գծում կրակոց է լինում, ապա մամուլում եւ սոցցանցերում այն հնչում է, թե միջուկային պայթյուն է եղել»:

Գուլուզադեն նշում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում կրակել-չկրակելու հարցը ավելի շատ որոշվում է Ադրբեջանի նախագահի կողմից, քան՝ Պաշտպանության նախարարի, եւ սխալ է այն տեսակետը, թե վերջին դեպքերը պայմանավորված են նաեւ նոր ՊՆ նախարար նշանակելու փաստով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here