Հոլիվուդյան հայտնի դերասաններ Սալմա Հայեկն ու Ջոն Տրավոլտան դերեր են ստացել «Կյանքը երեք շների հետ» (A Three Dog Life) ֆիլմում: Այս մասին հաղորդում Variety-ն:
Ֆիլմը նկարահանվելու է Էիգեյլ Թոմասի համանուն հուշերի հիման վրա: Նրա ամուսինը` Ռիչը, ընկել էր մեքենայի տակ և ստացել գլխուղեղի լուրջ վնասվածք: Ինչի հետևանքով Ռիչը կորցրել էր հիշողություն, ինչպես նաև ունեցել է հալյուցինացիոն նոպաներ: Էբիգեյլը որոշել էր փոխել իր ամբողջ կյանքը և ապահովել ամուսնու համար ավելի հարմար պայմաններ: Մասնավորապես, նա տեղափոխվել էր այլ քաղաքաք և սկսել երեք շուն պահել:
Սցենարը գրել է Նի Գաթին, նա էլ կբեմադրի ֆիմը: Նախկինում Հայեկն ու Տրավոլտան նկարահանվել են «Միայնակ սրտեր» (Lonely Hearts, 2005) և «Կատաղածները» (Savages, 2012) ֆիլմերում: