Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Wall Street Journal-ում կոչ է արել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին միջոցներ ձեռք առնել Ուկրաինայի իշխանությունների եւ նրանց աջակցող օլիգարխների դեմ։
Նա կարծում է, որ դրանք պետք է արտահայտվեն անցաթղթերի տրամադրման արգելքների, արտասահմանյան բանկերում հաշիվների սառեցման տեսքով։
Իսկ ուկրաինական ընդդիմության ղեկավարները, մասնավորապես Վիտալի Կլիչկոն, պետք օ հրավերք ստանան՝ այցելելու Վաշինգտոն եւ այլ եվրոպական մայրաքաղաքներ։ Արեւմուտքըք Մոսկվային պետք է ուղիղ ձեւով զգուշացնի Ուկրաինայի գործերին չմիջամտելու մասին,- գտնում է Սաակաշվիլին՝ Ուկրաինայում տեղի ունեցող դերքերը գնահատելով «21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխությունը»։